Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:
Ֆրեյզեր կղզի, Ավստրալիա
Այս կղզի-բնակավայրը ունի բացառիկ բնական գեղեցկություն և լողափային ռոմանտիկ հանգստի լավագույն վայրերից մեկն է համարվում: Այստեղ է գտնվում մոլորակի ամենախոշոր լողափերից մեկը, որը համեստ հաշվարկներով շուրջ 800 000 տարեկան է: Վայրի, տրապիկական անտառը աճում է հենց ավազից. աշխարհում ուրիշ ոչ մի տեղ նման բան գոյություն չունի: Ցերեկը կարելի է զբաղվել ակտիվ սպորտով, իսկ մայրամուտի առաջին շողերի հետ Դուք կհասկանաք, թե ինչու է այս վայրը համարվում աշխարհի ամենառոմանտիկ վայրը: Մայր մտնող արևի վառ լույսով լուսավորված Ֆրեյզեր կղզին ունակ է հալեցնել ցանկացած անառիկ գեղեցկուհու սառցե սիրտը: Դե, կամ սիրող սիրտը դարձնել էլ ավելի ջերմ: