Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:
Աֆրոդիտեի ծովածոց, Կիպրոս
Հսկայական քարեր, որոնք պարկած են այստեղի ափերին. դրանք պարզապես քարեր չեն: Այդ քարերը այդտեղ նետել է Դիգենիս հերոսը, որպեսզի ծովային ուղուց շեղի թշնամիների նավերին: Դրա համար պաշտոնապես այս վայրը անվանում են Рetra tou romiou` «Հույնի քար»: Բայց լեգենդը ասում է, որ հենց այստեղ անհիշելի ժամանակներից ծովից ափ է դուրս եկել սիրո Աստվածուհի Աֆրոդիտեն: Այստեղ է գտնվում քարանձավը, որտեղ նա լոգանք է ընդունել՝ պատրաստվելով հանդիպումներին: Այսօր իհարկե հենց քարանձավում լողալ չեն թույլատրում. չէ որ ոչ բոլորը պետք է ունենան աստվածային գեղեցկություն: Սակայն այն մինչև այժմ էլ չի կորցրել իր գեղեցկությունը և ծովի ջրի մաքրությունը՝ ձեզ տալով հավերժական երիտասարդության գաղտնիքը: Այն զույգերը, որոնք լողանում են այստեղ, արդեն էլ երբեք չեն բաժանվում, իսկ եթե սիրահարները թաշկինակ կամ մազակալ են կապում այդտեղի ծառերի ճյուղերից և երազանք են պահում, ապա դա կատարվում է: Կարճ ասած՝ կյանքի հանդեպ գիտական մոտեցման ամբողջական բացակայություն և մաքրամաքուր ռոմատիկա: