10 ամենաթանկարժեք հյուրանոցային համարները աշխարհում

Հանգստի սեզոնը արդեն սկսվել է, աշխարհի լավագույն  առողջարանները սպասում են ամենաքմահաճ  և  պահանջկոտ  զբոսաշրջիկներին, ովքեր չեն  խնայում բարձրակարգ հանգստի  համար: Նրանց համար, ովքեր պատրաստվում են առավելագույնս հարմարավետ անցկացնել իրենց հանգիստը, մենք  կներկայացնենք աշխարհի ամենաթանկարժեք և շքեղ հյուրանոցային համարների տասնյակը:

1.Արքայական համար President Wilson հյուրանոցում (Ժնև, Շվեյցարիա):

Համարները զբաղեցնում են ամբողջ հարկը,  իսկ դեպի արքայական համար տանում է մասնավոր  վերելակը: Չորս ննջասենյակների պատուհաններից բացվում է տեսարան դեպի ժնևյան լիճ: Գրասենյակում` սեղանի  շուրջ,  կարող են հավաքվել մինչև  20 մարդ, իսկ հյուրասենյակում կարելի է ընթրել 40 հյուրերի ընկերակցությամբ: Համարը համարվում է կատարյալ անվտանգության տեսանկյունից. բոլոր պատուհանները զրահամեկուսիչ են:

Գինը`33 000 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար:

2. Արքայական համար Grand Resort Lagonissi հյուրանոցում (Աթենք, Հունաստան):

Հունական հյուրանոցը առաջարկում է
VIP-հյուրերին իջևանել երկուսենյականոց շքեզ ամառանոցներում: Այստեղ կա ջեռուցվող լողավազան և մերսման սենյակ: Բայց գլխավոր առավելությունները  ծովին մոտ լինելն ու մասնավոր նավամատույցն են: Սպասարկող անձնակազմի համար գործում է առանձին մուտք: Խոհարարները և մատուցողները կարող են մուտք գործել խոհանոց, որպեսզի պատրաստեն ուտեստներ և անսպասելիորեն անհետանան:

Գինը`25. 600 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար:

3.”Կամուրջ”`  Atlantis հյուրանոցում (Բահամյան կղզիներ):
Տասըսենյականոց շքեզ համարները տեղակայված են կամրջին, որը միացնում է երկու բարձրահարկ երկնաքեր հյուրանոցները: Համարները սպասարկվում են մասնավոր  սպասավորների կողմից, ունեն բար, խոհանոց և  զվարճանքի կենտրոն: Այստեղ իջևանել են Մայքլ Ջեքսոնը և հեռուստահաղորդավար Օփրա Ուինֆրին:

Գինը` 25 000 ԱՄՆ  դոլար մեկ գիշերվա համար:

4.Նախագահական համար Martinez հյուրանոցում (Կանն, Ֆրանսիա):

Հյուրանոցի տերերը հավաստիացնում են, որ դա ամենահրաշալի վայրն է ողջ Եվրոպայում: 200-մետրանոց կտուրը տարածվում է Կաննի փիրուզագույն ծովածոցի վրա: Համարները ձևակերպված են art-deco ոճով: Համարը  ներառում է  երկու ննջասենյակ, խոհանոց, շոգեբաղնիք, թուրքական բաղնիք և հիասքանչ տեսարան յուրաքանչյուր պատուհանից:

Գինը` 21 500 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար:

5.Նախագահական  լյուքս  Elounda հյուրանոցում (Կրետե, Հունաստան):

Դա հյուրանոցային համալիրում մի առանձին ամբողջական հյուրանոց է
1100 քառ.  մետր տարածքով: Համարը լողավազանով է և նիստերի դահլիճով`  տեղակայված կառույցի կտուրին: Որպես հաճելի լրացում`  փոքրիկ պարտեզ ծաղկած կիտրոնի և նարինջի ծառերով:

Գինը` 19 000 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար:

6.Նախագահական   լյուքս Cala di Volpe  հյուրանոցում (Սարդինիա, Իտալիա):

Հյուրանոցը կառուցվել է 1963 թվականին Ժակ Կուելլե ճարտարապետի կողմից Միջերկրական ծովի ձկնորսական գյուղի ոճով` թաքնված էվկալիպտի ծառերի ստվերում և ամբողջապես միաձուլված հիասքանչ լանդշաֆտին, և միանգամից արժանացել է համաշխարհային հայտնիների և թագավորական անձանց հավանությանը: Այն բազմիցս արժանացել է մրցանակների հյուրանոցային բիզնեսի ոլորտում: Էքսքլյուզիվ  համարները, բաղկացած երեք ննջասենյակից, երեք լոգասենյակից և  նիստերի սրահից, զարդարված են ձեռակերտ կահույքով: Ծովում լողալ հնարավոր է անգամ առանց հյուրանոցից դւրս գալու, քանի որ ընդարձակ պատշգամբում  կա լողավազան`  լի ծովային ջրով:

Գինը` 18 800  ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար:

7.Նախագահական լյուքս  Plaza հյուրանոցում  (Նյու-Յորք, ԱՄՆ):

Դրանք ամենաթանկարժեք համարներն են ոչ մատչելի Նյու-Յորքում: Երկու հյուրասենյակը, հինգ ննջասենյակը, հինգ լոգասենյակը զբաղեցնում  են հյուրանոցի  ողջ   18-րդ հարկը: Գինու  “նկուղում” հաշվվում է 2000 շիշ, իսկ դրանցից ամեն մեկի համար անհրաժեշտ է վճարել առանձին գումար:

Գինը` 15 000 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար:

8.Կալվածք MGM հյուրանոցում (Լաս-Վեգաս, ԱՄՆ):
Կալվածքում կա 15  ամառանոց, իսկ դրանցից ամենաթանկարժեքում` չորս ննջասենյակ, լողավազան և հսկայական այգի: Փոքրիկ պարտեզն ու անձնական սպասավորը ամբողջ շքեղության հաճելի լրացումն են:

Գինը`  15 000 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար:

9.”Կապլա” ամառանոց  (Հռոմ, Իտալիա):

Ապրել այս համարներում, ասել է թե ապրել Վատիկանում:
Այստեղ  միօրինակ և ձանձրալի առաստաղի փոխարեն նկարված երկնակամար է: Առանձնատան տարածքը  2000 քառ. մետր է` “կայսերական” լոգակոնք, տնային կինոթատրոն, անձնական վերելակ և մարզադահլիճ:
Գինը` 13 500 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար:

10.Լյուքս  Muerice հյուրանոցում (Փարիզ, Ֆրանսիա):

Համարում` հսկայական նախասրահ` ոսկեգույն պատերով  և տանիքով: Լոգասենյակին հաջորդում է մի պատուհան, որից բացվում է Փարիզի նրբագեղ համայնապատկերը:  Հյուրանոցի ադմինիստրացիան հավաստիացնում է, որ այս վայրը պաշտել է Սալվադոր  Դալին:
Գինը` 10 800 ԱՄՆ դոլար մեկ գիշերվա համար:

You might also like