«Մենք գնանք այնպիսի տեղ, որտեղ քիչ մարդ կա». մտածում են , թերևս,բոլոր ճանապարհորդները… և աշխարհի բոլոր ծայրերից հավաքվում նույն ափին: Վերցնել լողափնյա սրբիչը, արևային ակնոցը, արևապաշտպան քսուկը և մեկնել լողափ ու ժամերով պայքարել մի կտոր տարածքի համար: Այս սցենարը ձեզ դուր չի՞ գալիս:
Ուրեմն ծանոթացեք աշխարհի ամենածանրաբեռնված լողափերի ցանկին, որպեսզի չհայտնվեք այնտեղ պիկ սեզոնին: Եթե չեք ցանկանում արևահարվել կանգնած վիճակում՝ ինչպես կայսերական պինգվինը, ապա մի ընտրեք Մագալուֆ (Մայորկա, Իսպանիա) լողափը: Սեզոնին այստեղ արձակուրդին այցելում են հազարավոր ուսանողներ ամբողջ Եվրոպայից: Մագալուֆում մատչելի է, բայց մարդաշատ է և շատ աղմկոտ:
Արևի տակ տեղ գտնելու համար պետք է պայքարել նաև Բրայտոնի և Բորնմուտի լողափերում (Մեծ Բրիտանիա), Սամիլում (Իսպանիա) և Դուրեսում (Ալբանիա): Եթե ցանկանում եք կատարյալ հանգիստ ստանալ ծովում, աշծատեք նաև խուսափել Բենիրասի (Իբիցա, Իսպանիա), Գրոս (Սան Սեբաստիան, Իսպանիա), Բիսկրոս (Ֆրանսիա) և Սխեվենինգեն (Նիդեռլանդներ) լողափերից: