10 առավել արտառոց տուրերը

Մենք ինքներս ենք ընտրում զբոսաշրջության վայրերը, և չկա ոչ մի տարօրինակ բան  նրանում, որ երբեմն մենք ցանկանում ենք ոչ ստանդարտ և տարօրինակ բան։ Իսկ ի՞նչ կասեք Յամայկայի կանեփի ագարակների կամ Թայվանի պահպանակների գործարանի մասին։ 10 самых странных туров

Գիշերային զբոսաշրջություն Կանագավայի գործարաններով

Վերջին տարիներին ճապոնացիների մոտ ի հայտ է եկել նոր հետաքրքրություն, որը նրանք անվանում են «kojo moe» կամ «ցանկություն գործարանների հանդեպ»։ Այլ կերպ ասած Ծագող Արևի երկրի արդյունաբերական շրջանները վերածվել են բավականին հանրահայտ զբոսաշրջային տեսարժան վայրերի։ Դրա հետ մեկտեղ ամենից լավ վաճառվում են հենց այն գործարաններով գիշերային տուրերի փաթեթները, որոնց խողովակները աղտոտում են օդը ամբողջ օրը։ Ամենահետաքրքիր ճանապարհորդությունները Կանգավայում կարող եք իրականացնել արդյունաբերական Կեյհին գոտում, որը համարվում է Ճապոնիայի 4 հիմնական արդյունաբերական կենտրոններից մեկը։ Շատ զբոսաշրջիկներ ասում են, որ գործարանները և ֆաբրիկաները նման են գիտաֆանտաստիկ ֆիլմի նեո-նուարյան դեկորացիաների։ Նրանք հիանալի են պողպատյա վառարանների աղմուկի և «նոստալգիկ գիշերներ» կոկտեյլի ներքո։

Արժեքը՝ 43 դոլար մեկ անձի համար

Կցասայլակով տուր Գրինվուդի գերեզմանոցով 

Բրուքլինի (Նյու Յորք) այս գերեզմանոցը համարվում է հսկայական զբոսայգու տարածք։ Իհարկե, ի տարբերություն հանրահայտ Կենտրոնական այգու, այստեղ արգելված է սահել անվաճմուշկներով, վազել կամ հեծանիվ քշել․ մահացածներին հարգանքով պետք է վերաբերվել։ Մուտքի մոտ ծերունին վաճառում է սպորտային վերնաշապիկներ, գրքեր կամ գերեզմանոցի քարտեզը, որտեղ ցույց է տված բազմաթիվ հայտնի մարդկանց գերեզմանները։ Գերեզմանոցային զբոսաշրջությունները առավել հայտնի են դառնում Հելլոուինին նախորդող օրերին։ Այցելուները շտապում են լինել սիրողական ժամանակաշրջանի բեյսբոլի աստղ Ջիմ Կրեյտոնի գերեզմանին և ըմպել կոկտեյլ Գրինվուդում։ Եվ պետք չէ մտածել, որ դա մռայլ վայր է, քանի որ ինչպես ամերիկացիներն են այն անվանում՝ ծրագրավորած մահվան տարածք։ Այո, դա հենց ԱՄՆ բնակիչների այն տխրահռչակ մտածելակերպն է`  «positive thinking», որը զայրացնում է օտարերկացիներին։

Արժեքը՝ 15 դոլար մեկ անձի համար

Շանհայական տուր՝  «Տարօրինակ միս»

Եթե միայն այն միտքը, որ մարդիկ շուն են ուտում, աղավաղում է ձեր ստամոքսը, ապա դա ձեր զբոսաշրջային արտադրանքը չէ։ Իսկ եթե խոսենք Չինաստանում սնվելու մթերքների մասին, ապա Մերձավոր թագավորության բնակիչները կարող են զարմացնել եվրոպացիներին, որոնք սովոր են սնվել օմլետներով և սենդվիչներով։ «Տարօրինակ միս» տուրի ժամանակ դուք կարող եք այցելել Շանհայի սննդամթերքի շուկաներ և հերթական անգամ համոզվել, որ որքան ճշմարիտ են նրանք, ովքեր ասում են, որ եվրոպացիները և ասիացիները բացառապես տարբեր մոլորակների մարդիկ են։ Տուրի վերջում կարող եք այցելել տեղի ռեստորաններից մեկը, որտեղ ձեզ կմատուցեն բադի լեզու, տապակած իշամեղու կամ ֆրիտյուրով ճպուռ։

Արժեքը՝ 264 դոլար մեկ անձի համար

Անօթևանների ուղեկցությամբ տուրեր Բարսելոնով

Լավագույն գիդերը իհարկե տեղաբնակներն են։ Բարսելոնի զբոսաշրջության խորհուրդը ավելի հեռուն է գնացել՝ որոշելով որպես էքսկուրսավարներ նշանակել քաղաքի անօթևաններին, որոնք հստակ գիտեն ինչպես երևալ զբոսաշրջիկի առջև Իսպանիայի խոշորագույն քաղաքներից մեկում։ Գիդերի պակաս չի զգացվում, քանի որ Բարսելոնում հաշվառված է ավելի քան 3 հազար անօթևան, որոնք կարող են առաջարկել  յուրօրինակ  շրջայց քաղաքով։  «Տուրեր թաքնված քաղաքով» ծրագրում նախատեսվում է այցելություններ հիմնական տեսարժան վայրեր, ինչպես նաև այն վայրերը, որոնք երբեք չեք գտնի ավանդական ճանապարհորդական ուղեցույցներում։

Արժեքը՝ 19 դոլար մեկ անձի համար

Զբոսաշրջություն Հոլիվուդի ողբերգական վայրերով 

Լոս Անջելեսի  Dearly Departed Tours  տուրընկերությունը զբաղվում է հոլիվուդյան աստղերի մահացած վայրեր էքսկուրսիաներ կազմակերպելով։ Այսպես, զբոսաշրջիկները այցելում են Viper Room գիշերային ակումբ, որտեղ սպանել են Ռիվեր Ֆոենիկսին, հյուրանոցներ, որտեղ իրենց մահկանացուն են կնքել Ջենիս Ջոպլինը, Ջոն Բելուշին և Ուիթնի Հյուսթոնը, ինչպես նաև`  Hollywood-ի նշանի մոտ, որը դարձել է Պեգ Էնթվիստլի մահվան վայրը։ Նման զբոսաշրջության գաղափարը պատկանում է Մայքլս Սկոտտին, որը սկսել է հետաքրքրվել մահվան մասին, այն բանից հետո, երբ երեք տարեկան հասակում առաջին անգամ եղել է թաղման արարողությանը։ Այսօր նրա «մահացու» տուրերը գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների աշխարհի բազմաթիվ երկրներից։

Արժեքը՝ 45  դոլար մեկ անձի համար

Զուգարանային-պատմական տուր բրիտանական Յորքով 

Յորքը համարվում է Եվրոպայի ամենահնագույն քաղաքներից մեկը, դրա համար տվյալ տուրի մասնակիցները ձեռք են բերում պատկերացում այն մասին, թե ինչպես են հին հռոմեացիները և վիկինգները լոգանք ընդունել և հոգացել բնական կարիքները։ Կազմակերպիչները կպատմեն ձեզ այն մասին, թե ինչպես են կառուցվել վիկտորիանական զուգարանները և վիկինգների փորած փոսերը, ինչպես նաև կտեղեկացնեն հնագույն «զուգարանի թղթի» մասին, որի փոխարեն կիրառել են փայտերին ամրացված քացախի մեջ թաթախված սպունգները։

Արժեքը՝ 10  դոլար մեկ անձի համար

Տուր Այդահոյի անասնագոմերով 

Idaho Heritage Barn («Այդահոյի անասնագոմային ժառանգություն») անվանումով կազմակերպությունը կազմակերպում է անվճար տուրեր ԱՄՆ-ի ամենագեղեցիկ մարագներով։

Ծրագրում նախատեսվում է այցելել մոտավորապես 100 մարագներ, որոնցից ամենահայտնին կաթնային Tovey Intermountain մարագն է, ինչպես նաև մորմոնների ավազի  Wright/Woodward մարագը։ Ամենայն հավանականությամբ այն այնքան էլ տարածված  չէ, որ էքսկուրսիան գին չունի։

Զվարճալի տուր Տեխասի թռչնանոցով

Funky Chicken Coop տուրը Օսթին քաղաքում հիմնադրվել է Տեխասի թռչնաբուծարանների կազմակերպության կողմից`  խրախուսելով այն քաղաքացիներին, ովքեր որոշել են զբաղվել հավաբուծությամբ։ Առաջին տուրը կազմակերպվել է դեռևս հինգ տարի առաջ, իսկ այսօր դրա մասնակիցները բավականին ակտիվ այցելում են հավանոցներ, որոնցից մեկում կարող են գտնել մետաղական ընձուղտի, իսկ մյուսում շքեղ լուսամփոփներ։ Կազմակերպիչները փորձում են համոզել քաղաքի բնակիչներին, որ հավերի և այլ ընտանի կենդանիներին պահելը հնարավոր է անգամ քաղաքային պայմաններում։ Բայց ահա քաղաքացիները դեռևս չեն շտապում շներին և կատուներին փոխել հավերով և հնդկահավերով։ Ամենայն հավանականությամբ դա կապված է այն բանի հետ, որ ամերիկացիները սպառողական ազգ են, որոնք նախընտրում են թռչունին տեսնել սեղանին դրված, այլ ոչ թե բակում։

Արժեքը՝ 10  դոլար մեկ անձի համար

Կարմիր լապտերների տուր Ամստերդամում 

Այս տուրը կպատմի Ամստերդամի «մարմնի մասերի» և  ինտիմ հատվածների մասին․ ամենավիճահարույց և սադրիչ եվրոպական մայրաքաղաքի մասին։ «Ռենդի Ռոյի Կարմիր լապտերները» տուրի ընթացքում դուք կարող եք իմանալ հանրահայտ թաղամասի պատմությունը, ինչպես նաև տղամարդկանց և կանանց մասին, որոնք աշխատում են այդտեղ։ Բացի մերկացող կերպարներից, տուրի մասնակիցներին առաջարկում են վայելել անուշաբույր սուրճը Մայք Թայսոնի և Քվենտին Տարանտինոյի սիրելի սրճարանում։

Արժեքը՝ 20  դոլար մեկ անձի համար

Կոռուպացված տուր Պրահայով 

Պրահայի նրբագեղ ճարտարապետության կողքին թաքնված է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի մութ անկյունները, որը փորձում են բացահայտել տուրի կազմակերպիչները։ Ձեզ համար ի հայտ կգա ամենևին այլ Պրահա, որի մասին դուք սովոր եք կարդալ ուղեցույցներում․ ողջ ուշադրությունը կդարձվի կոռուպցիային։ Տուրի մասնակիցների կառաջարկեն այցելել Պրահայի կաշառակերության հիմնական «հուշարձաններ», որոնց մեջ է քաղաքական լոբբիստների պաշտպանված տները, հիվանդանոցը, որտեղ մտնել հնարավոր է միայն հատուկ կապ ունենալու դեպքում և ուսումնական հաստատություն, որտեղ հստակ գումարի դիմաց հնարավոր է գնել ուսումնական տարի։

Արժեքը՝ 41  դոլար մեկ անձի համար
You might also like