10 ամենաբարկացնող սովորությունները թռիչքի ժամանակ

Ի՞նչն է  ամենաշատը բարկացնում ուղևորներին թռիչքի ժամանակ: Այս հարցը վերջին ժամանակներս շատ արդիական է: Թվում է, թե ճանապարհորդների պահանջները վաղուց հայտնի են, բայց, արի ու տես, որ կան նաև անակնկալներ:  Lastminute.com կայքը հերթական ուսումնասիրությունն է անցկացրել, որին մասնակցել է  6.600 մարդ: The Telegraph-ը ներկայացնում է ուղևորներին զայրացնող 10 գործոնները թռիչքի ժամանակ:

1. Հարևանները, ովքեր չափազանց մեծ  տեղ են զբաղեցնում: Սա դեռևս ամենասուր խնդիրն է և, չնայած նրան, որ ավիաընկերությունները խոստանում են շուտով լուծել այս հարցը, միևնույն է խնդիրը չի դադարում ակտուալ լինել:


2. Բղավող երեխաներ: Այս հարցը ևս որոշակիորեն լուծում է գտնում որոշ ավիաընկերությունների կողմից: Այդ մասին կարդացեք այստեղ:


3. Հարբած ուղևորներ:


4. Բարձրաձայն զրույց: Հարևաններն, ովքեր շատ բարձրաձայն  և էմոցիոնալ քննարկում են իրենց հանգիստը, շատ են բարկացնում ուղևորներին:


5. Բարձր երաժշտություն լսող ուղևորները:


6.  Ուղևորները, ովքեր «աղմուկով» են ճաշում: Երբ ուղևորը չմփչմփացնելով ուտում է  և կեղտոտում շրջակայքը:


7. Խռացնող հարևանները:


8. Վայրէջքից հետո ծափահարությունները նույնպես ոչ բոլորին են դուր գալիս:


9. Շատախոս հարևանները:


10. Սիրաբանող հարևանները:

Իսկ որպեսզի չբարկացնեք  հարևան-ուղևորներին, պարզապես անհրաժեշտ է ծանոթանալ ինքնաթիռում վարքագծի պարզ կանոններին:

You might also like