Միայնակ ճանապարհորդնելու 10 կարևոր առավելությունները

Անկասկած, օտար երկիր միայնակ ճանապարհորդությունը իսկական փորձություն է նույնիսկ փորձառու ճանապարհորդի համար։ Սակայն, նման ճանապարհորդությունը ունի մի շարք առավելություններ և թողնում է անմոռանալի տպավորություններ ողջ կյանքի համար։

Բրիտանական Metro.co.uk պորտալի խմբագիր Սառա Նիկինբոտամը կազմել է միայնակ ճանապարհորդության գլխավոր առավելությունների ցանկը՝ որպես հիմք ընդունելով սեփական փորձը։

10 main advantages of traveling alone

1. Նման ճանապարհորդության կազմակերպումն անցնում է արագ և հեշտ։
2. Հնարավորություն  է  ստեղծվում ամբողջ ժամանակը նվիրել սեփական ցանկություններին և քո ճաշակով զվարճանքներին։
3. Դուք դառնում եք խիզախ և ավելի վճռական։
4. Դուք կարող եք բավարարել ձեր հետաքրքրասիրությունն ու փորձարկումներ անել։
5. Ձեր պատմություններն ու գաղտնիքները այլ մարդիկ չեն պատմի։
6. Ճանապարհորդության ընթացքում կարող եք ձեռք բերել նոր ընկերներ։
7. Ուղեկցի բացակայությունը թույլ կտա խուսափել անհարմար իրավիճակներից՝ կապված բյուջեների տարբերության հետ։
8. Դուք ձեր հույսը դնում եք միայն ձեր վրա և պարտավոր չեք հոգալ այլ մարդկանց անվտանգության համար։
9. Քնի ժամերը կարգավորվում են՝ բացառապես ձեր ցանկությամբ։
10. Միայնակ ճանապարհորդությունը օգնում է գնահատել ընտանիքի և ընկերների դերը ձեր կյանքում։

You might also like