Բոլորին հայտնի է, որ Դիսնեյլենդը համարվում է բոլոր երեխաների և նույնիսկ շատ մեծահասկաների համար ամենակախարդական վայրերից մեկը․ ատրակցիոններ, Ուոլտ Դիսնեյի ստեղծած սիրելի կերպարներ, հրավառություն և այլ զվարճանքներ, որոնք չեն կարող անտարբեր թողնել ոչ մեկին։ Սակայն թեմատիկ այգիների աշխարհի ամենախոշոր ցանցի մասին որոշ փաստեր անհայտ են շատ այցելուների։
Ստորև ներկայացված են 10 հետաքրքիր փաստ Disney ընկերության ժամանցային այգիների մասին։
1. Հյուրերը կարող են գիշեր անցկացնել կենդանաբանական այգու տարածքում․ Animal Kingdom Lodge հյուրանոցի պատուհանները և պատշգամբները նայում են դեպի հսկա այգին, որտեղ բնակվում են զեբրեր, ընձուղտներ,եղնիկներ և այլ վայրի կենդանիներ։
2. Շատ հոլիվուդյան աստղեր, ովքեր հարթել են իրենց փառքի ճանապարհը, նկարահանվել են տեսահոլովակներում, որոնք նկարագրում են յուրաքանչյուր ատրակցիոնը։
3. Մեծ հերթերում սպասաժամանակը հետաքրքիր անցկացնելու հարցում կօգնեն այգիների տարածքում այցելուների համար նախատեսված բազմաթիվ գլուխկոտրուկներն ու խաղերը։
4. Ամեն ժամին այգու տարածքում անցկացվում են հատուկ երաժշտական համարներ, որոնք ցուցադրում են Դիսնեյի լիամետրաժ մուլտֆիլմերի բացառիկ դրվագներից մեկը (օրինակ՝ ձկնիկ Նեմոյի մոր մահը)։
5. 50s Prime Time Café ռեստորանում մատուցողները ստանձնում են ծնողների դերը՝ խնդրելով և պահանջելով հաճախորդներից ուտել իրենց պատվիրած ուտեստները մինչև վերջ։
6. Walt Disney World Resort համալիրի ընդհանուր մակերսեը 2 երկու անգամ գերազանցում է Մանհեթենի մակերեսին, նրա տարածքում գործում է ավելի քան 6600 մարդ։
7. Animal Kingdom այգու անասնաբուժական հիվանդանոցը ունի թափանցիկ ապակե պատեր, ինչը հնարավորություն է տալիս այցելուներին հետևել կենդանիների բուժմանը։
8. Այգիների տարածքում գործում են ոչ միայն արագ սննդի ռեստորաններ․ այցելուները կարող են նաև պատվիրել սուշի, եվրոպական ուտեստներ, մանկական ճաշացանկ և այլն։
9. Ամեն տարի այգիներում անցկացվում են մարաթոններ ակտիվ հանգստի սիրահարների համար։