Օրերս ՄԱԿ-ը ներկայացրել է բնակիչների կյանքի համար ամենաբարեկեցիկ երկրների ցանկը։ Չնայած այն հանգամանքին, որ երջանկությունը, ինչպես ընդունված է համարել, շատ հարաբերական բան է, World Happiness Report զեկույցի հեղինակները այն գնահատել են կոնկրետ չափանիշներով․ երկրի ՀՆԱ-ն, քաղաքացիների կյանքի միջին տևողությունը և որակը, որոշումներ կայացնելու հարցում ազատության մակարդակը, եկամուտը և պետության կողմից աջակցությունը, գիշերային ժամերին անվտանգության զգացումը, հանգստի որակը, հետաքրքրությունը շրջակա աշխարհի հանդեպ, ինչպես նաև՝ բացասական փորձը՝ զայրույթ, տխրություն, անհանգստություն, ընկճախտ, սթրես և ցավ։
Ընդհանուր առմամբ, իրենց կուշտ և բավարարված են զգում Երկրի բնակչության 71%-ը։ Աճման կարգով ձեզ ենք ներկայացնում երկրների առաջին տասնյակը, որոնց բնակիչները պաշտոնական տվյալներով լիարժեք (կամ գրեթե) երջանիկ են։
Տասներորդ տեղ․ Ավստրալիա
Ավստրալիացիները իրենց երկիրը փաղաքշական անվանում են Օզ, իսկ իրենց՝ օզզի (կրճատված Aussie-ից՝ Australia)։ Այլ միջազգային lucky country կամ «Այդ մարդկանց բախտը բերել է» անվանակիրներից, ասացեք, աշխարհում ուրիշ որ պետությունը կարող է իրեն թույլ տալ պաշտոնական զինանշանի վրա պատկերել կենգուրու և ջայլամ։ Կենդանիները ունեն նաև իրենց թաքնված իմաստը․ նրանք ունակ չեն հետընթաց քայլելու, միշտ գնում են դեպի առաջ։
Իններորդ տեղ․ Նոր Զելանդիա
Բացառությամբ Արկտիկայի շրջանի, հենց Նոր Զելանդիան է դարձել վերջինը մարդկանցով բնակեցված ամենամեծ հողակտորների մեջ։ Իրենց երջանկությունն էլ «եկվորները» կառուցել են գիտակցաբար։ Էվոլուցիայի արդյունքը կգոհացնի ֆեմինիստուհիներին։ Որոշ ժամանակ այն մոլորակի միակ երկիրն էր, որտեղ կառավարական բոլոր բարձր պաշտոնները զբաղեցնում էին կանայք։ Մյուս առավելություններից է հանցագործությունների և ավտոճանապարհային պատահարների հանդիպելու ռիսկի չափազանց ցածր մակարդակը։
Ութերորդ տեղ․ Շվեդիա
Ի գիտություն կոսմոպոլիտաններին։ Եթե դուք անցել են փորձնական փուլը և աշխատանքային պայմանագիր կնքել շվեդական գործատուի հետ, ձեզ գրեթե անհնար է աշխատանքից ազատել․ այդքան ուժեղ է պրոֆմությունը։ Ազգային երջանկության ատրիբուտներից է fika-ն կամ թխվածքաբլիթներով սրճային ընդմիջումը։ Ֆիկան բաց թողնել նշանակում է զբաղված լինել որևէ արտակարգ իրավիճակային հարցով։
Յոթերորդ տեղ․ Հոլանդիա
Մեծ նվաճումների փոքրիկ երկիր։ Նախաձեռնող հոլանդացիները սովոր են լինել մոլորակում բոլորից առաջ․ երկրի բնակչության մեծ մասը (94%) օգտագործում է ինտերնետ, երկրորդ տեղում են ջրի և սննդի որակի հարցում։ Բացի այդ հենց Նիդեռլանդներում են կենտրոնացած ընկերությունների մեծ մասը, որոնք զբաղվում են մարդկանց կյանքի որակի բարելավմամբ։
Վեցերորդ տեղ․ Ֆինլանդիա
«Հազարավոր կղզիների երկիրը» (իսկ ավելի կոնկրետ՝ շուրջ 180 հազար) ամեն տարի գլխավորում է բարեկեցության բոլոր հնարավոր վարկանիշային աղյուսակները։ ՄԱԿ-ի տվյալներով՝ այստեղ ամենամաքուր ծորակային ջուրն է աշխարհում, որը կարելի է հանգիստ խմել՝ առանց ֆիլտրելու։ Ինչպես նաև՝ Եվրոպայում ամենացածր կոռուպցիայի մակարդակը, ամենակայուն տնտեսությունը և ամենաերկար վճարովի արձակուրդը՝ 9 շաբաթ տարվա մեջ։
Հինգերորդ տեղ․ Կանադա
Կանադան «երջանիկ երկրների» վարկանիշային աղյուսակի անփոփոխ մասնակիցն է։ «Կանադա» անվանումը ծագում է kanata բառից, որը նշանակում է «գյուղ»։ Գուցե դա է պատճառը, որ տեղաբնակներին այդքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար։ Երկրի անառարկելի հպարտությունն է բնությունը․ ազգային պարկերը, սիրելի լեռները և ջրվեժները։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ այն աշխարհում չորրորդ բարեկեցիկ երկիրն է կյանքի և երեխաների դաստիարակության համար։
Չորրորդ տեղ․ Դանիա
Դանիացիները հատկապես ուժեղ են պետական կառավարման գործում․ ղեկավարության աշխատանքի արդյունավետությունը այնքան բարձր է, որ այդ կատեգորիայում Դանիան բոլոր երկրների մեջ զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ինչպես հյուսիսային Եվրոպայի բնակիչների մեծ մասը՝ դանիացիները ևս վճարում են մեծ հարկեր, իսկ կառավարությունը, իր հերթին, ծախսում է ՀՆԱ-ի ամենամեծ տոկոսը աշխարհում առողջապահության և կրթության վրա։ Բացի այդ, Դանիան աշխարհում լավագույն երկրներից մեկն է սեռերի հավասարության առումով։
Երրորդ տեղ․ Նորվեգիա
Առաջատարների եռյակը եզրափակում է տրոլլների և ծոցերի երկիրը։ Նորվեգիան տարբերվում է կայուն տնտեսական միջավայրով, քաղաքացիների և հյուրերի անվտանգությամբ, ձեռնարկատիրական գործունեության լիարժեք ազատությամբ։ Նորվեգացիների միջին աշխատավարձը շուրջ 5000 եվրո է, թեև դրա մեկ երրորդը գնում է հարկերին։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիք կարող է իրեն թույլ տալ քոթեջ ծոցի մոտ, մեքենա և նույնիսկ փոքրիկ զբոսանավ։
Երկրորդ տեղ․ Իսլանդիա
Իսլանդիայի կլիման շատ խիստ է, ինչը սակայն չի խանգարում նրա բնակիչներին նշել 80-ամյակը՝ կյանքի միջին տևողությունը երկրում։ Երջանիկ իսլանդացիներին առանձնացնում է նաև 100% կրթվածությունը, ինչպես նաև՝ այս երկիրը առաջատարն է վաճառվող գիտական գրականության քանակով։ Զարմանալի չէ, որ տեղաբնակների ամենասիրելի սպորտաձևը շախմատն է։ 2010 թվականից Իսլանդիայում օրենքով արգելվել է պարել մերկապար։
Առաջին տեղ․ Շվեյցարիա
Օբյեկտիվ երջանկության մակարդակով բացարձակ առաջատար է ճանաչվել աշխարհում լավագույն ժամացույցների և դանակների երկիրը, ֆորդյուի և շոկոլադի հայրենիքը։ ՄԱԿ-ի հետազոտողները երջանկություն փնտրելիս հեռուն չեն գնացել․ հենց Ժնևում է գտնվում կազմակերպության գլխավոր գրասենյակը։ Բացի այդ, այն ամենահարուստ երկրներից մեկն է Եվրոպայում։ Իսկ կյանքի տևողությամբ Հին աշխարհում շվեյցարացիները զիջում են միայն շվեդներին։