Անգրագետ զբոսաշրջիկի 10 տարբերակիչ հատկանիշ

Ամռանը մեր մոլորակի հյուսիսային կիսագնդում սկսվում է ճանապարհորդական սեզոնի պիկը, և շատ զբոսաշրջիկներ հայտնվում են հուզումնալից և ցանկաի հանգստի  սպասման վիճակում։ Սակայն, նախքան ճամպրուկները հավաքելը և բոլոր առօրյա հոգսերը մոռանալը, ծանոթացեք իրենց երկրի սահմաններից դուրս զբոսաշրջիկների ամենաանհեթեթ և անտակտ վարքագծի ցանկին։

Chinese-Tourists-Bad-Behaviour

Ամերիկյան Հեֆֆինգտոն Փոստ պարբերականը հրապարակել է  անգրագետ զբոսաշրջիկի 10 հատկանիշ։ Ճանապարհորդության ընթացքում չարժի․

1. Չհարգել տվյալ երկրի մշակութային նորմերը և չընտրել տեղական կանոններին համաձայն հագուստ։
2. Լուսանկարել ձեր ամեն մի քայլը նույնիսկ այն վայրերում, որտեղ լուսանկարվելը արգելված է։
3. Ակնկալել տեղաբնակներից կատարյալ անգլերենին տիրապետում՝ նախապես չսովորելով նրանց լեզվով հիմնական բառերն ու արտահայտությունները։
4. Արհամարհանքով վերաբերվել ձեզ համար անհարմար ավանդույթներին և սովորություններին՝ չհետաքրքրվելով դրանց պատմությամբ։
5. Լուսանկարել տեղաբնակներին՝ որպես ֆոն,  Facebook-ում և Instagram-ում կատարյալ լուսանկար ստանալու համար։
6. Չթողնել թեյավճար։
7. Սակարկել շատ և ամենուր, նույնիսկ այն խանութներում, որտեղ պաշտոնապես լիցենզավորված վաճառք է իրականացվում։
8. Յուրացնել օտարների մշակութային սովորույթները՝ չմտածելով նրանց արժեքի և իմաստի մասին։
9. Մոռանալ բարեկրթության մասին՝ գտնվելով օտար երկրում։
10. Չպլանավորել ճանապարհորդության երթուղին և չծանոթանալ վիզաների մասին ամբողջ տեղեկատվությանը։

You might also like