1889թ. մարտի 31-ին մեծ հանդիսությամբ բացվեց Էյֆելյան աշխատարակը:
Երբ հսկայական աշտարակը բացվեց 1889թ.-ին, այն աշխարհի ամենամեծ շինությունն էր: Սակայն արդեն 1930-ին այդ տիտղոսը անցավ «Քրայսլեր» (Chrysler) ընկերության երկնաքերին` անցնելով Էյֆելյան աշտարակի բարձրությանը 18 մետրով: Այնուամենայնիվ, եթե հաշվի առնենք նաև աշտարակի 24 մետրանոց անտենայի երկարությունը, ապա այն մինչ այսօր էլ բարձր է «Քրայսլերի» շենքից:
Էյֆելյան աշտարակը արտաքինից միատոն է, բայց սա միայն տսողական իլյուզիա է: Քանի որ շինությունը շատ մեծ է, այն ներկված է երեք տարբեր գունային երանգներով: Ամենամուգ գունային երանգը օգտագործված է շինության հիմքում, իսկ ամենաբացը` վերնամասում: Աշտարակը յուրաքանչյուր 7 տարի ծածկում են 60 տոննա ներկով, որպեսզի պաշտպանեն կորոզիայից:
Հանրահայտ շեֆ-խոհարար Ալեն Դյուկասսը (Alain Ducasse) աշտարակի երկրորդ հարկում գուրմանների համար աշխատացնում է ռեստորան:
1912թ.-ին վերարկու-պարաշյուտի հեղինակը որոշեց փորձարկել իր հայտնագործությունը` Էյֆելյան աշտարակի երրորդ հարթակից թռչելով: Փորձը չստացվեց` ավարտվելով գյուտարարի մահով:
Երկրորդ համաշխարհային պատերազմում, մինչև Փարիզը գերմանացիներին հանձնելը, ֆրանսիացիները Էյֆելյան աշտարակում իրականացրեցին սաբոտաժ` հանելով շինության վերելակը, որպեսզի թշնամիները չկարողանային վայելել քաղաքի տեսարաններով: Սակայն Հիտլերը չզլացավ բարձրանալ աշտարակը ոտքով: Վերելակները վերանորոգվեցին միայն 1944-ին և դաշնակից երկրների բոլոր զինվորականներին թույլատրվեց անվճար բարձրանալ վերև:
Էյֆելյան աշտարակի փոքր նմանակներ կան աշխարհի տարբեր անկյուններում. ամերիկյան Լաս-Վեգասում, Չինաստանի գուանչժոու և Շենչժեն քաղաքներում, Ռումինիայի Սլոբոզի, Դանիայի Կոպենհագեն, Ղազախստանի Ակտաու և այլ բազմաթիվ քաղաքներում:
Գուստավ Էյֆելը աշտարակի վրա դրոշմել է այն ժամանակվա ամենակարկառուն ֆրանսիացի ինժեներների, մաթեմատիկոսների և գիտնականների անունները:
1925-1934թ-ներին ֆրանսիական Citroen ավտոմոբիլային ընկերությունը Էյֆելյան աշտարակի 4 կողմերն օգտագործել է որպես գովազդային վահանակներ: Դա այն ժամանակների ամենամեծ գովազդն էր:
Չնայած իր հսկայական չափերին, աշտարակի կառուցման ժամանակ ընդամենը մեկ մարդկային կորուստ է եղել:
Թոմաս Էդիսոնը այցելել է Էյֆելյան աշտարակը և չափազանց տպավորվել նրանով: Նա գրել է հյուրերի գրքում. «Պարոն Էյֆելին, ինժեներ, քաջ շինարարին, ժամանակակից արտասովոր և հսկայական ինժեներային գլուխգործոցի հեղինակին` մարդուց, ով շատ է հարգում և հիանում է բոլոր ինժեներներով, ներառյալ մեծագույն ինժեներ Աստծուն. Թոմաս Էդիսոն:»