Ավտոմոբիլային տուրիզմը հիանալի այլընտրանք է ինքնաթիռով կամ գնացքով ճանապարհորդելու փոխարեն․ ուսումնասիրելով շրջակայքը ինքնուրույն՝ կարելի է ծանոթանալ օտար երկրին կամ նւյնիսկ բացահայտել մինչ այս անհայտ անկյուններ սեփական հայրենիքում։ Եթե դուք ցանկանում եք անցկացնել իդեալական ճանապարհորդություն ավտոմեքենայով, աչքի տակով անցկացրեք Skyscanner պորտալի նոր ցանկը։
Ստորև ներկայացված են ավտոմոբիլային ճանապարհորդությունը նախընտրող զբոսաշրջիկների 10 ամենատարածված սխալները․
1. Ուղեբեռի չափից շատ քանակ;
2. Ուղեբեռի ոչ բավարար քանակ (ստորև ներկայացված են անհրաժեշտ իրերը, որոնց մասին չարժի մոռանալ);
3. Մոռացված խորտիկներն ու ըմպելիքները;
4. Վառելիքի ցածր մակարդակը;
5. Մոռացված տեսախցիկը;
6. Ուղիղ ճանապարհը դեպի նշանակման վայր․ կարելի է երբեմն դուրս գալ մայրուղուց և ուսումնասիրել տեղի բնակավայրերը՝ հետաքրքրացնելով ճանապարհորդությունը;
7. Չափազանց շատ էլեկտրոնային սարքերը, որոնք թույլ չեն տալիս կտրվել առօրյա իրարանցումից;
8. Ճանապարհորդության համար ընտրված անհարմար հագուստը;
9. Միայնակ ճանապարհորդությունը;
10. Նախապես չմտածված ավտոմեքենայի ընտրությունը։