Զբոսաշրջիկների 10 ամենատարածված սխալները

Փորձելով օգնել զբոսաշրջիկներին ճանապարհորդել հնարավորինս հարմարավետ և մատչելի`  Cheapflights.com կայքը կազմել է հենց նրանց կողմից հաճախակի թույլ տրված  տասը հիմնական սխալների ցուցակը:

1. Զբոսաշրջիկները իրենց հետ շատ իրեր են տանում: Արդյունքում` նրանք խնդիրներ են ունենում ավելորդ քաշի համար հասանելիք տուգանքների հետ կապված: Այդ պատճառով անհրաճեշտ է զգեստապահարանից ընտրել այնպիսի իրեր, որոնք կարող եք  կրել շատ վայրերում, օրինակ` ջինսեր և փոքրիկ սև զգեստ:

2.Զբոսաշրջիկները հաճախ ընտրում են թանկ ուղղություն: Պետք չէ մոռանալ, որ համաշխարհային մայրաքաղաքաներում գները բավականին թանկ են: Իհարկե, սա չի նշանակում, թե այնտեղ գնալ պետք չէ: Պարզապես Փարիզի փոխարեն կարելի է ընտրել Բուդապեշտը, Լոնդոնի փոխարեն` Պրահան և այլն: Նաև պետք է նախօրոք տեղեկանալ, թե որտեղ է ավելի հարմար կատարել արտարժույթի  փոխանակում և հիշել, որ չկա այնպիսի մի օդանավակայան, որտեղ փոխարժեքը  լինի շահավետ:

3. Կայքում անցկացրած հարցման արդյունքում` ոչ մի զբոսաշրջիկ իրեն նեղություն չի տալիս, որպեսզի նախօրոք տեղեկանա տվյալ երկրի եղանակի մասին: Արդյունքում` նրանք ստիպված են լինում  գնել բավականին թանկարժեք տաք հագուստ և անձրևանոց: Ու թեև այդ իրերը հետագայում դառնում են հուշանվեր տվյալ երկրից, բայց դրանք չարժեն այն գումարը, ինչը վճարում ենք դրանց համար:

4. Ռոումինգ.ևս մեկ մեծ ծախս զբոսաշրջիկների համար: Այդ պատճառով պետք է նախօրոք զանգահարել տեղական կապի ընկերություն  և պարզել, թե արդյոք նրանք չունեն հարմար գներ կոնկրետ երկրների համար: Որպեսզի խուսափել այդ հսկայական գումարից, կարելի է օգտագործել միայն տեղական անվճար Wi-Fi-ը, գնել տեղական կապի ընկերության sim-քարտը կամ հեռախոսը առհասարակ թողնել տանը:

5.Ժամանակակից զբոսաշրջիկները չեն կարող ճանապարհորդել առանց մի քանի կիլոգրամանոց էլեկտրական սարքերի: Սակայն անվճար Wi-Fi-ը կարող է չօգտագործվել, եթե  համակարգչի լիցքավորման սարքը մնացել է ճամպրուկի մեջ: Այդ պատճառով զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում կազմել ճանապարհորդության ընթացքում բոլոր անհրաժեշտ սարքերի ցուցակը` կրիչներ, լիցքավորիչներ, ականջակալներ:

6.Տվյալ ուղղության համար հարմար սեզոնների մասին իմացությունը նույնպես կարող է օգնել նվազեցնել ծախսերը: Երեխաների հետ ուղևորությունը դեպի Disneyland աշնանը ավելի մատչելի կլինի, քան ամառային արձակուրդներին: Իսկ բրիտանական Կոլումբիայում դահուկներով սահելը ավելի մատչելի կլինի գարնանը:

7. Հանգստի ընթացքում ռեստորաններում և այլ նմանատիպ վայրերում թեյավճարը կարող է կլորիկ գումար կազմել` թեև առաջին հայացքից այն չնչին է թվում: Այդ պատճառով կարելի է նախօրոք իմանալ, թե որ երկրում և ինչ չափսերով կարելի է թեյավճար թողնել: Օրինակ` ԱՄՆ-ում շատ դժվար է դուրս գալ ռեստորանից առանց թեյավճար թողնելու: Մեքսիկայում հաշվի 10-15%-ը թողնում են թեյավճար:

8.Ապահովագրական ծառայության քարտը որոշ զբոսաշրջիկներին թվում է գումարի անտեղի կորուստ: Սակայն պետք է հիշել, որ ճանապարհորդության ընթացքում ամեն ինչ կարող է պատահել և նույնիսկ ամենամատչելի ապահովագրությունը կարող է օգնել խնայել գումար բժշկի այցելության ժամանակ:

9.Ճանապարհորդելուց առաջ լավ կլինի ծանոթանալ տեղի տրանսպորտի միջոցներին, որոնք կարող են ձեզ օդանավակայանից հասցնել քաղաք: Տաքսին, միանշանակ, ամենահարմարը, սակայն նաև ամենաթանկ տաբերակն է: Մեծ քաղաքներում գործում է ցամաքային տրանսպորտի լայն համակարգ, ինչը կապում է օդանավակայանը քաղաքի հետ: Օրինակ` Չիկագոյում օդանավակայանից քաղաք տաքսիով կարելի է հասնել 35-40  դոլարով, իսկ գնացքով` 2.25-ով:

10. Շատերին դժվար է հավատալ, բայց ավիաընկերությունների և հյուրանոցային ցանցերի զեղչային քաղաքականությունը բավականին հեշտացնում են կյանքը: Ինչպես նաև` կարող եք խնայել հատուկ կրեդիտ քարտերի օգնությամբ: Գնելով որևէ բան այդ քարտերով` զբոսաշրջիկները հավաքում են միավորներ, որոնք հետագայում նրանց կօգնեն անվճար ամրագրել համար որևէ լավ հյուրանոցում:

You might also like