CNN նորությունների պորտալը հրապարակել է ամենամեծ ավտոճանապարհային խցանումներով քաղաքների ամենամյա ցանկը: 2015 թվականին Մոսկվան ցանկում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ արդեն ավանդական դարձած առաջին տեղը զիջելով Ստամբուլին: Երրորդ տեղում հայտնվել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը:
Ստորև ներկայացված են ամենածանրաբեռնված ճանապարհներով 10 քաղաքների ամբողջական ցանկը.
1. Ստամբուլ, Թուրքիա;
2. Մոսկվա, Ռուսաստան;
3. Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան;
4. Մեխիկո, Մեքսիկա;
5. Չունցին, Չինաստան;
6. Ռեսիֆի, Բրազիլիա;
7. Բուխարեստ, Ռումինիա;
8. Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա;
9. Շենչժեն, Չինաստան;
10. Լոս Անջելես, ԱՄՆ: