«Մեղրամիս» հասկացությունը հնարել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, որպեսզի այդ ամիսը իսկապես դարձնել հիշվող և ռոմանտիկ. տուրիստական նորությունները կփորձի ձեզ օգնել այդ հարցում:
Թայլանդ
Թայլանդը իսկապես փոքրիկ համեղ պատառ է զբոսաշրջիկների համար: Թայլանդի առողջարանները պատրաստում են ամենավառ զգացողությունների փունջը բոլոր նորապսակների համար. փղերով զբոսանք, այցելություն բուդդայական տաճարներ, ծովափնյա հանգիստ, վառ գիշերային կյանք: Թայլանդի մշակույթը հազվադեպ է որևէ մեկին անտարբեր թողնում. այդպիսի ճարտարապետություն դուք աշխարհի ոչ մի երկրում չեք տեսնի: Անմոռաց ծովափնյա հանգիստ ձեզ կսպասի Պհի-Պհի կղզիներում, իսկ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են տեղի մշակույթով և համեղ ազգային ուտեստներով, ապա կարող եք գնալ Չիանգմայ: