«Մեղրամիս» հասկացությունը հնարել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, որպեսզի այդ ամիսը իսկապես դարձնել հիշվող և ռոմանտիկ. տուրիստական նորությունները կփորձի ձեզ օգնել այդ հարցում:
Լաս Վեգաս, ԱՄՆ
Վեգասը վաղուց արդեն դարձել է հարսանեկան ճանապարհորդությունների հանրահայտ ուղղություն: Ընդ որում, որպես կանոն, այն զուգորդվում է պսակադրությամբ՝ էժան, ուրախ և անհավանական գեղեցիկ: Իհարկե, մոլախաղերի քաղաքի ռոմանտիկան ոչ բոլորին դուր կգա, բայց նրանք, ովքեր սիրում են Վեգասը, սիրում են ողջ հոգով: Այստեղ հնարավոր է մեկ ակնթարթում դառնալ միլիոնատեր (կամ հակառակը), պսակադրվել Էլվիս Փրեսլիի հագուստով քահանայի առաջնորդությամբ, այցելել աշխարհի ամենավառ և խոշոր խաղատները և համերգասրահները, գնալ Նևադայի անապատ էքսկուրսիայի, և ընդհանրապես Ձեզ զգալ աշխարհի գագաթին: