10 լավագույն վայրերը մեղրամսի համար (Մաս 5)

«Մեղրամիս» հասկացությունը հնարել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում  XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, որպեսզի այդ ամիսը իսկապես դարձնել հիշվող և ռոմանտիկ. տուրիստական նորությունները կփորձի ձեզ օգնել այդ հարցում: 

Beach of Hawaii

Հավայան կղզիներ

Մեղրամիսը Հավայան կղզիներում անցկացնելը դա  արևոտ լողափից ստացված վառ տպավորություններ են, զբոսանք մայամուտին, լող մեկուսի վայրերում և հանդիպում հիանալի արևադարձային բնության հետ: Այստեղ հաճելի է անցկացնել գիշերային զբոսանքներ զբոսանավի վրա և ժամանակ անցկացնել լողափում գտնվող բազմաթիվ ժամանցի վայրերից մեկում, որոնք ձեզ միշտ հարմարավետություն և ուրախություն կպարգևեն: Եթե սուր զգացողությունների սիրահար եք, ապա հավայան կղզիներում հնարավոր է անգամ տեսնել գործող հրաբուխ, որի լավան թափվում է հենց օվկիանոս: Հավայան կղզիներում մեղրամիս անցկացնելու միակ թերությունը  ժամանակի շուտ անցնելն է: Այնպես որ ավելի լավ է մի անգամից մի քանի մեղրամիս անցկացրեք այնտեղ կամ ավելի լավ է՝ մեղրե տարի:

Hawaii beach

You might also like