«Մեղրամիս» հասկացությունը հնարել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, որպեսզի այդ ամիսը իսկապես դարձնել հիշվող և ռոմանտիկ. տուրիստական նորությունները կփորձի ձեզ օգնել այդ հարցում:
Լիսաբոն, Պորտուգալիա
Վեցժամյա ավիաթռիչքը ձեզ կհասցնի արևային և տաք Պորտուգալիա: Լիսաբոնը Եվրոպայի ամենաերիտասարդ մայրաքաղաքներից մեկն է, քանի որ 1755 թվականին այն գրեթե ամբողջապես ավերվել է երկրաշարժի և ցունամիի հետևանքով: Լիսաբոնում ձեզ կսպասի զբոսանքը նեղլիկ փողոցներով, ծովամթերքներով և ձկներով պատրաստված ընթրիքները փոքրիկ ռեստորաններում, իսկական նավահանգիստը և տաք երեկոները: Մի խոսքով ամեն ինչ տալիս է saudad զգացողության համար: Հենց այդպես են պորտուգալացիները անվանում հաճելի տխրության, ինչ-որ անհասկանալի երևույթի մոտեցման, հեռավորության և գեղեցիկի զգացողությունը: