«Մեղրամիս» հասկացությունը հնարել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, որպեսզի այդ ամիսը իսկապես դարձնել հիշվող և ռոմանտիկ. տուրիստական նորությունները կփորձի ձեզ օգնել այդ հարցում:
Մալդիվյան կղզիներ
Մալդիվյան կղզիները հայտնի վայր է ոչ միայն մեղրամսի համար այլ նաև հարսանիքներ անցկացնելու համար: Ընդ որում` ամենատարբեր ձևերով. սկսած ավանդականից, մինչև՝ կոկոսի ծառից ներքև իջնելով, ամենաէքստրեմալ ձևերով, աքվալանգով ծովի ընդերքում ամուսնանալով: Հարկ է նշել, որ ամուսնական ճանապարհորդությունը այստեղ ևս անտարբեր չի թողնի ձեզ: Տարօրինակ հանգստի սիրահարները կարող են ապրել ջրի տակ` հինգ մետր խորությամբ գտնվող հյուրանոցում, որի հյուրանոցային համարի և սրահի պատերը հաստ ապակուց են պատրաստված: Իհարկե այդպիսի համարները նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր չեն ամաչի իրենց մեղրամիսը անցկացնել ձկների և կրեաների զարմացած հայացքների առջև, որոնք զգուշությամբ լողում են այդտեղով: Ջրասույզներից ամաչել պետք չէ, հյուրանոցի ադմինիստրացիան հեռացնում է հետաքրքրասերներին: