10 լավագույն վայրերը մեղրամսի համար (Մաս 10)

«Մեղրամիս» հասկացությունը հնարել և օգտագործել է Վոլտերը իր «Զադիգ, թե ճակատագիր» վեպում  XVIII դարում: Այդ ժամանակից սկսած ընդունված է երջանիկ զույգի ամենահիանալի ժամանակը` հարսանիքից հետո առաջին օրերը, անվանել մեղրամիս: Որտեղ գնալ, որպեսզի այդ ամիսը իսկապես դարձնել հիշվող և ռոմանտիկ. տուրիստական նորությունները կփորձի ձեզ օգնել այդ հարցում:

Mauritius

Մավրիկիոս

Մարկ Տվենը Մադագասկարի մոտ գտնվող այս կղզային հանրապետությունը անվանել է դրախտի մոդել, իսկ Մարկ Տվենը, ինչպես հայտնի  է, խոսքեր չի շռայլում: Մեղրամիսը այստեղ կլինի ոչ միայն մեղրային, այլև շաքարային, քանի որ սպիտակ ավազով  ափերը հենց այդպիսի տպավորություն են ստեղծում: Էլ չենք խոսում այն մասին, որ այստեղ շատ են եղեգնաշաքարի տնկարկները: Մավրիկիոսում Դուք չեք կարող խուսափել զարմանահրաշ արևադարձային բնությունից, մեղմ արևից, պարզ կապույտ ծովից, վեհապանծ լեռներից և հյուրանոցներից, որոնք հայտնի են հյուրընկալ անձնակազմով: Մեղրամիսն այստեղ կարելի է անցկացնել ոչ միայն լողափում պառկելով. ակտիվ երիտասարդները կարող են թռչել օդապարիկով և  սուզվել աքվալանգով:  Ի թիվս այլ բաների՝ Մավրիկիոսի սպա առողջարանները լավագույններն են աշխարհում:

Mauritius

You might also like