10 տեսարժան վայր, որոնք կբացվեն 2015 թվականին (Մաս 2)

Լուվրի մասնաճյուղը՝ Էմիրություններում, վիդեոխաղերի թանգարան՝ Մեծ Բրիտանիայում, բլյուզի թանգարան՝ ԱՄՆ-ում. առաջարկում ենք ծանոթանալ 2015 թվականին սպասվելիք նոր տեսարժան վայրերին աշխարհի տարբեր կետերում:

01

Սինգապուրի ազգային պատկերասրահ

Որտե՞ղ՝ Սինգապուր

Ե՞րբ՝ 2015, նոյեմբեր

Հարավարևելյան Ասիայում ամենամեծ գեղարվեստի կենտրոնը կկառուցվի Սինգապուրի Civic District պատմական թաղամասի հենց կենտրոնում:  Կառուցվող պատկերասրահի մակերեսը  64 000  քառակուսի մետր է: Ազգային պատկերասրահի հավաքածուն կներառի արվեստի գործեր, որոնք ստեղծվել են Հարավարևելյան Ասիայում  XIX դարից մինչև մեր օրեր: Օրինակ, կներկայացվեն մալայզիացի նկարիչ Լատիֆա Մոհիդինի, ֆիլիպինցի Ֆերնանդո Կուետո Ամորսոլոյի և թայլանդցի Մոնտիեն Բունմի  աշխատանքները:

02

Funtasy Island զվարճանքների այգի

Որտե՞ղ՝ Ռիաու կղզի, Ինդոնեզիա

Ե՞րբ՝ 2015-ի վերջ

Աշխարհի ամենամեծ էկո-թեմատիկ պարկը կձգվի 300 հա տարածքում Ռիաու կղզիներում, որոնք գտնվում են Հարավչինական  ծովում: Այս նախագծի արժեքը կազմում է $240 միլիոն դոլար: Զվարճանքների ընտրանին խոստանում է լինել տպավորիչ. այգու տարածքում կգործի սնորքլինգի և աքվալանգով լողի գոտիներ, ջրային և ցամաքային սաֆարի, ինտերակտիվ դելֆինարիում և աքվարիում, որտեղ ամենահամարձակ այցելուները կարող են լողալ կետային շնաձկներին գրկախառնված:

03

Լուվրի մասնաճյուղը Աբու Դաբիում

Որտե՞ղ՝ Աբու Դաբի, ԱՄԷ

Ե՞րբ՝ 2015, դեկտեմբեր

Այն մասին, որ ԱՄԷ-ում կհայտնվի աշխարհահռչակ թանգարանի մասնաճյուղը, հայտնի դարձավ դեռևս 2010 թվականին: Շենքի նախագիծը, որը մտածված է սավառնող գմբեթի տեսքով, ստեղծել է ֆրանսիացի ճարտարապետ Ժան Նուվելը: Լուվրի արաբական մասնաճյուղում կներկայացվեն Էդուարդ Մանեի, Ռենե Մագրիտտի, Օսման Համդի բեյի, Պոլ Գոգենի աշխատանքները: CNN հեռուստաընկերության տվյալներով՝ Աբու Դաբիի կառավարությունը վճարել է  $525 միլիոն դոլար թանգարանը Լուվրի հետ ասոցացման իրավունքը ստանալու համար և ներդրել է  $747 միլիոն դոլար արվեստի ստեղծագործությունների և մենեջմենթի համար: Շենքի շինարարությունը արժեցել է $100 միլիոն դոլար:

04

Բլյուզի ազգային թանգարան

Որտե՞ղ՝ Սենտ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ

Ե՞րբ՝ 2015-ի վերջ

Բլյուզին նվիրված թանգարանը կբացվի Սենտ Լուիսի կենտրոնում: $13,5 միլիոն դոլար արժողությամբ նախագծին աջակցում են տարբեր հայտնիներ. սկսած՝ լեգենդար բլյուզմեն Բադդի Գայից, մինչև՝ դերասան Ջոն Գուդմանը: Թանգարանի մակերեսը ավելի քան  2000 քառակուսի մետր է, այն կունենա 100 հանդիսատեսի համար կինոթատրոն, համերգային հրապարակ, ինչպես նաև՝ երաժշտության դասարաններ: Ամենահետաքրքիր ինտերակտիվ ցուցանմուշներից մեկը կդառնա  Blues Lab-ը (այսինքն՝ բլյուզի լաբորատորիան),  որտեղ այցելուները կարող են, օրինակ, ձայնագրություններ անել:

05

Ապագայի թանգարան

Որտե՞ղ՝ Ռիո դե Ժանեյրո

Ե՞րբ՝ 2015 թվական

Թանգարանի բացման ճշգրիտ օրը, որը նվիրված է ապագայի տարբեր ոլորտներին, ինչպիսիք են, օրինակ, կլիմայի փոփոխության հետևանքները կամ բնակչության կյանքի աճն ու շարունակականությունը, դեռևս հայտնի չէ: Հայտնի է միայն, որ այն տեղի կունենա  2015 թվականին: 30 000 ընդհանուր մակերեսով Ապագայի թանգարանի շենքը նախագծել է հայտնի բրազիլացի ճարտարապետ Սանտյագո Կալատրավան: Այստեղ, բացի ցուցահանդեսային տարածքից, կլինեն նաև այգիներ, լճակ, հեծանվուղի և հանգստի գոտի:

Նյութի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

You might also like