Լուվրի մասնաճյուղը՝ Էմիրություններում, վիդեոխաղերի թանգարան՝ Մեծ Բրիտանիայում, բլյուզի թանգարան՝ ԱՄՆ-ում. առաջարկում ենք ծանոթանալ 2015 թվականին սպասվելիք նոր տեսարժան վայրերին աշխարհի տարբեր կետերում:
Վիդեոխաղերի ազգային պատկերասրահ
Որտե՞ղ՝ Նոթինգհեմ, Մեծ Բրիտանիա
Ե՞րբ՝ մարտ, 2015
Վիդեոխաղերի ազգային պատկերասրահը (օրիգինալ անվանումը՝ National Videogame Arcade) կդառնա աշխարհում առաջին թանգարանը՝ նվիրված վիդեոխաղերին: Այն կզբաղեցնի հինգ հարկ: Մշտական ցուցադրությունը կներառի 12 000 ցուցանմուշ, ինչպես նաև՝ այստեղ կանցկացվեն ժամանակավոր ցուցահանդեսներ: Նախագծի բյուջեն կազմում է $3,9 միլիոն դոլար:
Grand Texas Sports & Entertainment District զվարճանքների այգի
Որտե՞ղ՝ Նյու Քեյնի, Տեխաս նահանգ, ԱՄՆ
Ե՞րբ՝ 2015, գարուն
Տարբեր սպորտային սարքավորումներով և թեմատիկ ատրակցիոններով այգին կզբաղեցնի 259 հա տարածք Հյուսթոնից 48 կմ հյուսիս-արևելք: Grand Texas Sports & Entertainment District-ի մեջ կմտնեն մեծ առևտրա-ժամանցային համալիր, համերգային հրապարակներ, ջրային ժամանցի այգի, լիճ վեյկբորդինգի համար, մոտոցիկլետային այգի և սպորտային համալիր: Այգու մի մասը կբացվի արդեն այս տարվա գարնանը:
«Гараж»-ի նոր շենքը
Որտե՞ղ՝ Մոսկվա, Ռուսաստան
Ե՞րբ՝ հունիս, 2015
Այս ամռանը ժամանակակից արվեստի «Гараж» թանգարանը, որը հիմնադրվել է 2008 թվականին Դարիա Ժուկովայի կողմից, կտեղափոխվի նոր շենք: Նոր շենքը կդառնա Գորկու այգու «Տարվա եղանակներ» տաղավարը, որի վերանորոգումով զբաղվում է հայտնի հոլանդացի ճարտարապետ Ռեմ Կոլհասը: Շենքը կլինի թափանցիկ, կունենա շարժական թիթեղային պատուհաններ, որոնք կլուսավորվեն գիշերը: «Гараж»-ի նոր շենքը կբացվի միանգամից հինգ ցուցահանդեսներով, բացի այդ, 2015 թվականին այստեղ կանցկացվի հայտնի ամերիկացի նկարիչ Լուիզա Բուժուայի աշխատանքների ցուցադրությունը:
Eternity Passage զվարճանքների այգի
Որտե՞զ՝ Պեկին, Չինաստան
Ե՞րբ՝ 2015, ամառ
Eternity Passage-ում առաջավոր տեխնոլոգիաները կզուգորդվեն չինական մշակույթի և պատմության տարրերի հետ: Այգին բաժանված կլինի 15 ինտերակտիվ գոտիների, դրանց մի մասը կգործի բաց երկնքի տակ: Զվարճանքներից խոստացել են 5D- և 6D-կինոթատրոններ և տարատեսակ ատրակցիոններ: Շատ ատրակցիոնների ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել չինական հեքիաթները և առասպելները: Օրինակ՝ Voyages of Discovery-ը կհամատեղի թիավարումը և թատերականացված շոուն, որը կպատմի լեգենդար չինացի ճանապարհորդ Չժեն Խեի արկածների մասին:
Մեծ Եգիպտական թանգարան
Որտե՞ղ՝ Գիզա, Եգիպտոս
Ե՞րբ՝ 2015, աշուն
Աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը կտեղակայվի 50 հա տարածքում հայտնի եգիպտական բուրգերից 2 կմ հեռավորության վրա: Այստեղ կցուցադրվի ավելի քան 100 000 հնագույն արտեֆակտ, որոնց մի մասը պատկանել է Թութանհամոն փարավոնին: Թանգարանում կգործի նաև կոնֆերանս դահլիճ և կրթական կենտրոն:
Շարունակելի…