Ամերիկյան դատարանը պարտադրել է խանութում 1 միլիոն դոլար շահած լոտոյի տոմսը գտած գնորդներից մեկին այն վերադարձնել այդ տոմսը դեն տենած կնոջը: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ Շերոն Ջոնսը չշահած լոտոյի տոմսի արկղում գտել է հաղթող տոմսը և փորձել է ստանալ շահած 1 միլիոն դոլարը: Խանութի սեփականատերը շահումը չեղյալ հայտարարելու հայց է ներկայացրել: Նրա խոսքերով, կինը արկղից հանել է մի խուրց տոմսեր` անտեսելով այդ արարքն արգելող ցուցանակը: Հայցին է միացել նաև այդ տոմսը դեն նետած Շերոն Դունքանը` պահանջելով իրեն հանձնել շահած գումարը, քանի որ հենց ինքն է գնել լոտոյի տոմսը:
Դատարանը բավարարել է հայցը, քանի որ պատասխանող կողմը չի կարողացել է ապացուցել իր իրավունքները շահած գումարի հանդեպ: Դատարանը համաձայնել է Դունքանի փաստարկների հետ, որը պնդում էր, թե սխալմամբ է դեն նետել լոտոյի տոմսը: Պատասխանող կողմի ներկայացուցիչն արդեն իսկ հայտարարել է դատարանի որոշման բողոքարկման մտադրության մասին: /haynews.am/