Грузия Online-ի տեղեկացնում է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տուրիզմի զարգացման նոր հայեցակարգի համաձայն` ի հայտ կգան թանգարանային փողոցներ: 2012թ. սեպտեմբերին Վրաստանի Ազգային թանգարանը կազմակերպելու է միջազգային կոնֆերանս, որի հիմնական թեման դառնալու են թանգարանային փողոցներն ու դրանց դերակատարությունը մշակութային կյանքում:
Արդեն իսկ հայտնի է, որ Թբիլիսիում կայանալիք մշակութային կոնֆերանսին մասնակցելու են ԱՄՆ-ի, Եվրոպայի ու Ասիայի առաջատար թանգարանների ղեկավարներ ու հանրահայտ ճարտարապետներ:
Այս կապակցությամբ Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան հայտարարել է, որ թանգարանային փողոցը մեխանիկորեն չի միավորելու միայն թանգարանները, այն պետք է հասարակության համար կատարի յուրօրինակ մագնիսի և հավաքող ուժի դեր:
Նշվում է, որ 2011 թվականին Վրաստանի թանգարաններ են այցելել 111,218 մարդ, իսկ «օկուպացման» թանգարանն այցելուների քանակով գերազանցել է Ստալինի թանգարանին: / 1in.am